▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան. «ՔԱՔԸ ՝ ՍՈՑ.ՑԱՆՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ»

(ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ակնարկը գրված է ոչ գրական բառապաշարով, այպես որ՝ անչափահասները, «բարեպաշտ» կանայք, հավերժ կույսերը, շուտ վիրավորվող փոքրոգի անձինք եւ ռաբիզ շները թող չկարդան) 

Համատարած գործազրկության քառուղիներում, օրեցօրէ ավելի շատ ես ներթափանցում համացանց, ու քեզ կոնկրետ հետաքրքրող նյութերից բացի՝ ինչ-որ ժամանակ էլ հատկացվում է սոցիալական ցանցերին… Իսկ ավելի ճիշտ՝ այդ ցանցերի ուսումնասիրությանը… Ավելի շուտ՝ ցանցերում ընգրկված անձանց էջերին… ավելի շուտ՝ նրանց անուններին… ավելի շուտ՝ նկարներին… ավելի շուտ՝ ոչ այնքան կորրեկի անձանց էջերին… 
Քյասար՝ էշերի էջերին եւ նկարներին… 
Բայց դրանց կանդրադառնանք հետո, որովհետեւ ավելի զզգելի ու նողկանք առաջացնող բաներ կան այտեղ… Դրանք էշերի եւ իշուկների կողմից բացված «խմբերն» են, Группа-ները…
Օ՜, սոցիալական ցանցերի հայկական Группа-ները… Դրանք սովորական Группа-ներ չեն, դա համընդհանուր Группавуха է…
Նախ էդ գրուպաների հանցավոր գործունեության առաջին կետն այն է, որ նրանք, առանց քեզ հարցնելու, ծպտյալ, դարանակալ ու նենգաբար ընդգրկում են քեզ իրենց քստմնելի խմբում… 
Առավոտյան լավ տրամադրությամբ արթնանում ես, սուրճ ես խմում, գոտեպնդվում, մտնում ես Facebook, որ մի քիչ շփվես ընկերներիդ հետ, մեկ էլ պարզվում է, որ դու «Հայ Անիշխանականների (անարխիստների) Էլեկտրոնային Խմբի» անդամ ես… Կամ «Փրկենք թեղուտը» երիտասարդական միության ակտիվիստ…
Այ, էստեղ արդեն ես ստիպված եմ դուրս գալ տպագիր տեքստի թույլատրելի սահմաններից եւ անցնել առավել ազատ շարադրական ոճի…
-Դե հիմա ստեղ լսեք, այ …տարականի բալեք, այ մամայա-պապայա-հոպարա-ք…ններ, դուք ի՞նչ իրավունքով եք՝ իր համար հանգիստ, բնության եւ մարդկության հետ ներդաշնակ ապրող ՁԵԶ ՉՃԱՆԱՉՈՂ ՈՒՐԻՇ մարդուն ընդգրկում ձեր դեգեներատների խմբում… Ինչո՞ւ, պատասխանեք՝ твари!!!
Դուք կարծում եք, որ էդ ՁԵԶ ՉՃԱՆԱՉՈՂ ՈՒՐԻՇ մարդը առավոտից-գիշեր տառապում էր հուսալով, որ գուցե կգա մի պայծառ օր, որ ի վերջո իրե՞ն էլ կընգրկեն «Լոռվա անտառների պաշտպանության հարթակո՞ւմ»… Да e...ать я хотел ձեր անտառները… էլ չեմ խոսում «հարթակ»-ի մասին, որի վրա, ինքներդ էլ գուշակում եք ինչ կարելի անել (կամ՝ ԻՆՉ կարելի է ՏԱԼ)… Դուք ո՞վ եք…
Անգամ էդ խմբերի անունները հիշատակելիս՝ մարդու ձեռքերը պլստում են ստեղնաշարի վրայից… Օրինակ՝ «ՄԵՆՔ ՀԻՍՈՒՍԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»… Идиот-ներ՝ դուք ի՞նչ իրավունքով եք Հիսուսին ապօրինի զավակներ ունեցող հայր համարում… Ի՞նչ եք ուզում ասել դրանով… Որ ձեր մամաները (բոլորն, անխտիր) Սուրբ հոգուց կամ հրեշտակների՞ց են հղիացել… Թե՞ կարծում եք, որ հրեշտակներն էդքան անճաշակ տղերք են, որ պիտի հատկապես ձեր մամաների հե՞տ կենակցեին… Ըհը, այ՝ սրա նման խմբեր շատ կան… «ՀԱՅԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»… Ի՞նչն է նման խմբի իմաստը, ի՞նչն է արդարացնում դրա գոյությունը… Ավելի լավ չի լինի էդ խմբի անդամներին հրավիրել, ասենք՝ «ԴԻՆԱՄՈ» մարզասրահ, նիտրոգլիցիրինը խառնել պիրոկսիլինին ու պայթացնել к чёртовой матери… էդ «Հայերին Աշխարհում»… Ու խումբն ինքստինքյան կանվանափոխվի ու կդառնա՝ «Հայերն ԱՅՆ աշխարհում»… Ինչո՞ւ ինքստինքյա՞ն… Որովհետեւ Ինքստինքյանն էլ ա հայ… …աշխարհում…
Դեհ, «Փրկենք թեղուտը»-ը ի մասին ի՞նչ ասես… Արա… Գնացեք փրկեք Թեղուտը, ինձնից կոնկրետ ի՞նչ եք ուզում, ո՞ւմ եմ վնաս տվել, որ մեկ էլ Notification եմ ստանում, որ, ասենք Գանդիակ Մանդիակյանը, «Փրկենք թեղուտը» խմբից՝ մեկնաբանել է Մանդիակ Գանդիակյանի ստատուսը»… Ու տեսնում ես, որ դու… դու էդ խմբում ես… Ու էդտեղ մեծ պահանջ է առաջանում բռնել էդ խմբի admin-ներին, գազարի նման Тёрк-ել ու թաղել Թեղուտի խորխորատներում (5-ից 10 մետր խորությամբ, որովհետեւ նման կենդանիները նաղդ դուրս եկող են)…
Կամ՝ խումբ՝ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ - ՄԱՔՈՒՐ ԳԵՏԱՌ - Չեմ հասկանում։
Նախ՝ ք…եմ ձեր կանաչ քաղաքը, էդ մեկ։
Երկրորդ՝ Երեւանը միշտ համարվում էր «Վարդագույն քաղաք» (հիաանալի վայր լեզբիակաների համար), հիմա ինչի՞ դառավ կանաչ… Ո՞վ չգիտի, որ Երեւանը իր բոլոր քաղաքապետներով հանդերձ միշտ էլ եղել է ու կլինի ԳՈՐՇ քաղաք… Անգամ որոշ ժամանակ, որոշ քաղաքապետների օրոք եղել է «Քաքագույն քաղաք, երկնագույն քաղաքապետ»… 
Կամ ի՞նչ …իս Գետառ… Ո՞ւր է էդ գետառը, ցույց տվեք ինձ, կամ եթե կա՝ Ո՞ՒՄ Ա ՊԵՏՔ էդ առուն…, Գանեգսն ա, Հռենոսն ա, ինչն ա էդ գետառը… Դե, իհարկե, փոքր ու ճղճիմ մարդու համար՝ Գետառը Եփրատն է իր Տիգրիսով կողքից էլ 56 հատ Տիբր, Վոլգա, Դնեպր, Տուլոմա, Ելիսեյ ու Հյուսիսային Դվինա՝ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ…
Իսկ ի՞նչ կասեք «Սուշիի շիրահարների խմբի» մասին… Պապերդ էին սուշիով տատներիդ հետ "Девять с половиной недель" անում, կաթի տեղն էլ սակե էիք խաշում մամաներիդ կրծքներից (ավելի ճիշտ՝ կրծերից, вымя)
Բա «ԳՐՔԱՄՈԼ»-ը… Երիտասարդ իշուկների հավաքածո, որոնք չեն հասկանում, որ ՄՈԼԸ լավ բան չի (սեռամոլ, խաղամոլ, ...ամոլ)… Դա հիվանդություն ա… Բռնում են ուրիշների էջերից, կայքերից ֆրազներ են Copy-Past անում, 2 հատ Նիցշեից ու Մկրտիչ Մեշիկթաշլյանից ֆրազներ են լղոզում ու մոլում են… 
Ամեն տեսակի անհաջողակ իրեն գրող համարող էշի թուլա լակոտ ե՛ւ էդպիսի տեղերում է, ե՛ւ իր ԲԼՈԳ-ն ունի… Хер-ա-Բլոգը… 
-Լսել ե՞ք, ասում են Հունգարիան, որպես կանպեսացիա՝ իրա տարածքի 30 տոկոսը Հայաստանին ա տալիս…
-Ո՞նց, ո՞վ ա ասել…
-Գանդիկ Կոստանդյանի բլոգում էր գրած… 
-Յա, բա էրեկվա kheraglux.am-ը նայել ե՞ս…
-Չէ, ի՞նչ կար…
- Էն, իչ որ mamamaqun.com-ն ա գրում, սրանք վեկալում-դնում են իրանց մոտ…
Բա…
Կան նաեւ խմբեր՝ գիտաֆանտաստիկ ժանրից, ասենք «Հայաստանն առանց ընտրակեղծիքների»… Да, նման երեւակայության թռիչք ոչ մի ֆանտաստ գրող չի ունեցել…
Մի հատ էլ տեսա, խումբ էր, բլոգ էր՝ ANKAX LURER>ԱՆԿԱԽ ԼՈՒՐԵՐ - Սա ավելի լավ չի հնչի՞, եթե լինի AXMAX LURER… akhmaxlurer com, ու այս անունի տակ թող համախբվեն ՀՀ եւ սփյուռքի ԲՈԼՈՐ լրատվական կայքերն ու մասմեդիան։ Հավաքում ես akhmaxlurer com՝ իսկ բոլորն էնտեղ են՝ lurer.com, haylur/mi.net. Մի խոսքով ՍԱՂ… Որովհետեւ, տղեք ու աղջկեք ջան, դուք է՛դ եք, էդ, անգրագետ եք, կարիերիստ ու որ ամենակարեւորն է՝ կեղտոտարյուն…
«Լրատվական կայքեր»… որ գրում են Նեմեց Ռուբոյի մարդկանց ոճրագործությունների մասին, բայց որ Նեմեցը դրանց խմբագրերին մի 400-500 դոլար տվեց՝ կզելու են и отсосут у Немца... ընտանյոք հանդերձ… (1000 դոլար՝ չէ, դրանք որ 1000 դոլար, այսինքն՝ 10 հատ 100-նոց իրար կպած տենան՝ тут же կմեռնեն)… Իրանց պետք ա ռեյտինգ… Իրանց քոմենթներ են պետք… Անհաջողակ, չստացված членососы... Դեհ, ձեզ տենամ, հայեր, մտեք դրանց սայթերը, կարծիք գրեք… Քոմենթ… Իսկ ազգի 70 տոկոսը՝ առանց քոմենթի օրգազմ չի ունենում, մանավանդ, երբ այն վերաբերում է, որեւէ ճանաչված երգչի, երգչուհու, դերասանի, գրողի… մի խոսքով՝ ստեղծագործող մարդկանց… Ձեր կեղտոտ արյունով գրեք ձեր քոմենթները, ստորածին պիդրեր… ես էդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ… как обострение классовой борьбы!
Չէ՞ որ դեմոկրատիա է, блядь, ու ամեն մարդ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը… ХЕР ВАМ!! Ամեն մարդ՝ ունի, ամեն էշ՝ չո՛ւնի։ Հասկացա՞ք, ՉՈՒՆԻ։ Չհասկացա՞ք… Դե ուրեմն էկեք մի հատ ծ… Стоп, В очередь, сукины дети, в очередь!! 
Բա դրանց nickname-ները… 'Hay Txa', 'Anush Axchiik" 'Azgaser", "Hay ccox txa"…
Ու Facebook-ի անունները… Իբր իրենցից ինչ-որ խեռ են ներկայացնում ու Ишак-ական անուն, կամ անուն ազգաննուններ են հնարում՝ որ իբր իրենց ոչ ոք չճանաչի… Թե ասա՝ դու ո՞վ ես, այ ճոռթած մողես, այ կոմպլեքսավորված սեռաքաղց ու թերաքուն 27 ամյա կույս, որ մի հատ էլ քեզ չճանաչեն… Ո՞ւմ ես դու պետք… Դու հասկանում ե՞ս, որ եթե դու հիմա հելնես փողոց ու ընկնես տրամվայի տակ (թեեւ տրամվայ չկա, բայց դու հաստատ կընկես)՝ քո մասին ոչ ոք չի իմանա… Առավոտ հավաքարարները կգան, կքերեն, կտանեն-կթափեն… Բա էլ ինչի՞ ես անունդ դրել БО Хач, VAAP PUSH, Де ЦИ… Խի՞, урод?
Բա անունները ըստ իրա масть-ի՞… Լալո Արիացի, Հովո Հեթանոս Ավանակյան… Anna Hayaseryan (որտեղ հայ ա տեսնում, բռնում ու բռնի սիրում ա)…
Իսկ որ գլխավոր նկարի տեղը landschaft են դնում, դրա՞ն ինչ կասեք… Ինքը մարդ չի, էլի՞, ինքը լանդշաֆտ ա, բնա-տարածքային կոմպլեքս… Կամ գլխավոր նկար՝ ուր պատկերված են 3 հոգի… ու անգամ ԻՐ նկարները նայես՝ երբեք չես հասկանա, թե դրանցից ո՞րն է ԻՆՔԸ … Կամ էլ լավ, ջոկում ես… ու կողքը իրա նման մի ուրիշ уродина գրել է "Красавица"!! Բայց որ "Красавица"-ի գլուխը բասկեդբոլի գնդակից 3 անգամ մեծ ա՝ էդ հեչ… Կողքից կարող են նաեւ գրել՝ «Վայ, ջան, էս նկարի մեջ ոնց որ Էմմին լինես»… Այսինքն հերիք չի ապուշ բան են ասում, դեռ մի հատ էլ վիրավորում են ուրիշ մարդու, տվյալ դեպքում՝ Էմմիին… Չէ, բայց, իհարկե ամենակարեւորը ինքն ա ու իրա ПЛЕМЯШ-ի կամ գեշ էրեխեքի նկարները… կամ՝ երկուսը միասին… Ախր ոչ ոք չի ասում «Մի դրեք ձեր երեխաների նկարները»… Բայց սրանք ընենց են ցփնում դրանք, ոնց որ ամբողջ աշխարհին հետաքրքում ա, թե ոնց ա իրա հիմար լակոտը քաքում Գելենջիկի պլյաժին… Ու ավելի վատը կա. ուռո գզուխ էրեխու նկարը դնել որպես գլխավոր նկար… Կամ՝ «Բարսելոնայի» նկարը… որպես գլխավոր նկար… Երեւի ինքը գլխավոր մասաժիստն ա «Բարսելոնայի»… Ֆուտբոլիստներին մասսաժ ա անում, մարզիչներին՝ մինետ… 
Բայց երբ իրենց նկարի փոխարեն ՈՒՐԻՇ մարդու նկար են դնում՝ ուրեմն ինքը ՄԻ ՈՒՐԻՇ ՁԵՎԻ մարդ ա կամ կին… Կին կա՝ անունը Hayreniq ա… Մարդ կա, անունը «Հայասեր», բայց հայասեր լինելու հետ մեկտեղ՝ ինքը գրում է "HAYASER"… Երեւի էշին թվում է, որ, եթե լատինատառ գրի, ասենք ամերիկացիները կտեսնեն, կհասկանան, հիացմունք կապրեն՝ "Oh my god, this man is Ha՛yaser"... Իսկ ամերիկացու «անգրագետ» ու բանից բեխաբար ընկերը կհարցնի՝ "What is Ha՛yaser" (Ի՞նչ բան է Հայասերը)… Ընկերը հանդիմանելով կասի՝ "You do not know what it mean Ha՛yaser... It is a wonderful, amazing… you should know It means ARMEN ANSLOVER… You are fucking men… "
Կին կա՝ անունը Ме ПУ… Էսպիսի անունվ հայեր էլ կան, ահա 
字姓名… Մարդ կա, անուը Հզոր Հայաստան ա…
Բայց կան ամենահավորները…
Կին կա (ավելի շուտ՝ ջահել աղջիկ, բայց ոչ այնքան ջահել, որ դա իրեն արդարացնի), որ նկար է տեղադրում. եռագույն դրոշ, վրան գրված՝ (կարմիրի ու նարջագույնի վրա՝ 3-ական տող, կապույտի գրած՝ չորս).
Я Армянка - а значит жизнь не зря начала!
Я Армянка - и это большой плюс для меня!
Я Армянка - во мне течёт горячая кровь
Я Армянка - чест о почёт! (!!!!!!)
Я Армянка - я обязана Родину любить
Я Армянка - меня невозможно сломить
Я Армянка - жизнь отдам за Родину свою
Я Армянка - кричать об этом буду вновь и вновь
Я Армянка - об этом гордо говорю
Я Армянка - Армянкой была и умру...
Իսկ գիտե՞ս, թե քեզ ինչ կասեմ՝ Армянка… Пошла бы ты на хер!!!
"...во мне течёт горячая кровь... Сучья дочка!! Չես ուզո՞ւմ գրես՝ "Из моего зарезанного горло течёт гнилистая кровь?"… (խոսքն, իհարկե՝ միայն ՏՎՅԱ՛Լ Армянка-ի մասին է)… Ու ես 100% համոզված եմ, որ եթե այս տողերը գրող կամ իր էջում զետեղող Армянка-ն, երեկոյան 10-ին, պատշգամբից նայելով տեսնի, ասենք մի ծեծված, ջարդուխուրդ եղած հայ երիտասարդի, որ օգնություն է կանչում, կասի՝ «Կներես, չեմ կարա գամ, էս ժամին պապաս չի թողնում տնից դուրս գամ… потому что Я Армянка! 
Հետո մի ավելի վատ Армянка ա հայտնվում, ու դիմում ողջ մարդկությանը՝ «Մտեք ստեղ ու like արեք ռեւմատիզմով հիվանդ երեխայիս… Հետո, կարող է եւ գրել՝ «Այ՝ չմտաք՝ like չարիք՝ էրեխեն ռեւմատիզմից մեռավ»… 
«Մտեք-գնահատեք նոր սայթս կամ բլոգս»… Ոնց որ հինը տեսել ու գնահատել էինք, հիմա էլ նորը պիտի տեսնենք։ Դա շատ նման է, երբ ինչ-որ էշերի կույտ ռեստորան են բացում ու դռանը գրում՝ "МЫ УЖЕ ОТКРЫЛИСЬ"!!! Խեռիս, թե ОТКРЫЛИСЬ, թե չէ մենք գիշերները չէինք քնում, մտածելով «Ախր երբ ա բացվելու է՞, էդ ռեստորանը, ե՞րբ, մամա ջան»… 
Ու սոց ցանցերի նկարները… Ավելի ճիշտ՝ նկարների հերթականությունը… Իրա կադրում չտեղավորվող հետույքով ընկերուհու նկարը, ինքը ինչ-որ պեդերաստ երիտասարդ «աստղի հետ, «ԱՊՐԻԼԻ 24» աֆիշ-նկար, Ռոլանդինյոն, Կոմիտասը, ինքը նստած Զանգվի ձորի սուր քարերին, Պարույր Սեւակը, Բրոնքսի կամուրջը մթնշաղին, մի հատ էշ կատու, Գարեգին Նժդեհը, մի հատ էլ էշ կատու, «1915 WE REMEMBER-ը», հետո՝ ինքը հենված մի հատ ախմախ Nissan-ի վրա, Մասիս սարն իր թաշախուստներով (բարդիներ, արագիլ…), իրա 5-6 տարեկան ռախիդ ПЛЕМЯШ-ի նկարը, երեսին խաչ քաշած Ռամիլ Սաֆարովը, կողքին էլի ինչ որ Բեխտերեւյան հիվանդությամբ տառապող ПЛЕМЯШ, չգիտես թե ում Range Rover-ը, Հայաստանի քարտեզը Տիգրան Մեծի ժամանակ, ինքը ինչ-որ բառում Տիկիլայով Սուշի ուտելուց, Սերոբ Փաշան, Միքի Մաուսը, ԹԵՂՈՒՏ-ը, Էմինեմը, Կոմիտասը՝ պրոֆիլով, Սթինգը, Նկար-աֆիշ՝ «2012 Հայաստանը ես եմ», Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները՝ պպզած, Զոհված ազատամարտիկ, Mister Bean-ը, եղեռնի հուշարձանը, ԱՐՍԵՆԱԼ-ի ֆուտբոլիստը գոլ խփելուց հետո, եւս մի 3-4 ուռոդ էրեխա (ումն են՝ ոչ ոք տեղյակ չի, անգամ բիոլոգիկ ծնողները), հետո Լեդի Հակո… ներողություն՝ Լեդի Գագան, Ռամիլ Սաֆարովի ու Մոնթեի համեմատությունը, Amy Winehouse-ը երկրպագուների վրա հետ տալուց, Արցախի քարտեզը, ինչ-որ Դորիանի նկար, (թե դա ի՞նչ …իս ա՝ էդպես էլ չիմացանք)… վերջում՝ աֆիշ-նկար՝ «ԴՈՒ ԼՈՒԾԵ՞Լ ԵՍ ՊԱՊԵՐԻԴ ՎՐԵԺԸ»,… Այ ստեղ ինքը պիտի գրի, այո, իմ ԱՅՍ նկարները տեղադրելով ես ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԻՑ եմ հանել պապերիս վրեժը…
…Ու էսքանից հետո՝ դեռ վիրավորվում են, որ կատակ ես անում էդ թեմայով… Հա… քիչ ենք մենք ու փոքր ենք… բայց արդո՞ք՝ եթե փոքր ենք՝ մեր հոգին էլ պիտի լինի փոքր, իսկ մենք լինենք գաղջ, նեղացկոտ, տնավարի, ռաբիզ… Չէ՞ որ երգիծանքից վիրավորվում են միայն այն անձինք, ում էվոլուցյոն գործընթացը դեռ չի ավարտվել…
Գուցե կասեք՝ «Չնչին հարցեր են, չարժե դրանց մասին խոսել»։
Չնչին չեն էս հարցերը, տիկնայք եւ պարոնայք, սրա՛նք են, որ մի ամբողջ ժողովրդի կանգնեցրել են խառնաշփոթի առաջ…
«Հայաստան երկիր դրախտավայրի» բնակիչները զբաղվում են էն գործերով, որոնց մասին դրա մասնագետնե՛րն էլ չգիտեն… կաֆել խփողը ատամ է պլոմբում, ատամնաբույժը՝ տաքսի է քշում, տաքսու վարորդը սարկավագ է դառնում, սարկավագը զբաղվում է հոգեմետ դեղերի վաճառքով, դեղագործը շենքի լիֆտն ա «ՆԱՅՈՒՄ»«, լիֆտ նայողը՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ ա դառնում ու «Վերջին զանգին» թուրքավարի կլկլացնող բոզի տղա երգիչների համերգ ա կազմակերպում, համերգ կազմակերպողը պիցցա ա առաքում, պիցցա առաքողը դիսկ ա թողնում, դիսկ թողնողը լավ բաստուրմա ա դնում… Ազգը զբաղված է քոմենթներով ու իրար մեր քրֆելով… Լրատվական (թուհ, էլի «լրատվականի» առաջին Կ-ն մոռացանք գրել) կայքերը հետույքները ցցած քոմենթներ են մուրում, որ իրենց անասուն սայթերը շատ մտնեն ու ORANGE-ը կամ մի ուրիշ ցխված ընկերություն՝ գովազդ դնի իրենց սայթում եւ իրենց մոր հեշտոցներին, ընթերցողները, հիշյալ lurer.com-երի ու նմանների «ռեյտինգն» են ապահովում՝ քֆրտելով են բոլոր ճանաչված ու ստեղծագործող մարդկանց անխտիր, հեռուստադիտողը քֆրտում է հեռուստաընկերություններին, բայց պոկ չի գալիս ցեռ-սերիալներից ու կղկղանքի գունդ պեդերաստիկ «աստղերից», վերջիններս կանացի բարակ ձայնով քֆրտում են իրենց անվելի քան պիդր «կոլեգաներին» կոլեգաները քֆրտում են իրանց կլիպը նկարողներին, կլիպ նկարողները (ԿԼՊՈՂՆԵՐԸ) քֆրտում են մյուս կլիպ նկարողներին, տաքսու վարորդները քֆրտում են սաղին, սաղ քֆրտում են կառավարությանը, կառավարությունը քֆրտում է ընդդիմությանը, ընդդիմությունը շարունակում է զբաղվել ձեռնաշարժությամբ եւ ձեռքեր՝ ներքեւում՝ քֆրտում է բոլոր նրանց, ովքեր էդ ցույցին էդտեղ չեն + իշխանություններին, վերջինս օնանիզմով է զբաղվում սաղի գլխին, սաղ գլուխը բարձրացրել են ու քֆրտում են Մայր Հայաստանի արձանին, Մայր Հայաստանը թրով թլպատում ա սաղին ու վերջ…
Օ՜ֆֆ…
Էսպիսի բաներ…
Իսկ, հիմա, ով ինչ ուզում է, թող ասի, բայց ամենակարեւորն, ի վերջո մնում է իր պլյաժի նկարների կողքին զետեղված "WE REMEMBER 1915" աֆիշանկարը, երեւի հիշեցնելով, որ շուտով այն կրկնվելու է, եւ այս անգամ արդեն՝ 100 տոկոս հայ ժողովրդի պատճառով։ 
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
09, սեպտեմբեր, 2012

ԳՐԱՌՈՒՄԸ` ՀԵՂԻՆԱԿԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷԶԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին