▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը փոխնակ մայր են փնտրում

 Viva.ua-ն գրում է,որ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկվորյակների ծնունդը ոգևորել է ևս մեկ աստղային զույգի:

  Այժմ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և վերջապես երջանիկ ծնողներ դառնալու ցանկության մասին հայտնել են երգչուհի Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը:

 Ինչպես հայտնի է, Պրիգոժինն ունի 2 երեխա իր առաջին ամուսնությունից, սակայն ներկայիս կնոջ՝ Վալերիայի հետ, ով արդեն 45 տարեկան է, նա համատեղ երեխաներ չունի: Պրոդյուսերն անկեղծ խոստովանում է, որ երազում է երեխայի ծնվելու մասին և պատրաստ է ամեն ինչի, որպեսզի նրա և կնոջ համատեղ երազանքն իրականանա:  

«Ես շատ եմ ցանկանում, որ փոքրիկ բալիկ ունենամ, որին կարողանամ գրկել և հոգ տանել իր մասին: Եթե առաջիկա 2-3 տարին բնական ճանապարհով դա չստացվի, ապա դա այդպես էլ կլինի: Քանի որ ժամանակն անցնում է, և իմ երազանքն է առաջիկա 2-3 տարիներին ընդմիջել շրջագայությունները և Վալերիային կրկին մայրանալու հնարավորություն տալ»,- հայտնում է պրոդյուսերը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին