Այսօր կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքել է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին լուրերը.

«Ես սիրում եմ իմ հայրենիքը և դեռևս շատ անելիքներ ունեմ: Հակառակը, տեղեկացված եմ, որ մեր շատ հայրենակիցներ ուզում են վերադառնալ Հայաստան, ինչո՞ւ ես պետք է գնամ»,- նշել է Օսիպյանը:
Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը պարզաբանում է Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին լուրը
Օսիպյանը՝ Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտների նկատմամբ բռնություն կիրառելու մասին


