Թարմացված․ Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը՝ Վահան Հովհաննիսյանը։
«Նարեկ Օհանյանը չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,– գրել է նա։
***
ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին իրավապահ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել: Արդյունքում, քրեկատարողալկան հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել է մենախուց:
Դիտեք նաև՝


