▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի դատախազի անցյալը, ներկան ու ոդիսականը

nrnak.com-ը նշում է, որ օրեր առաջ ահազանգ էր ստացել այն մասին, որ Վանաձորի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը վարում է պետական պաշտոնյային ոչ բնորոշ գործունեություն, նրան հաճախ կարելի է տեսնել թեթևաբարո վարքագիծ ունեցող աղջիկների հետ և ալկոհոլի ազդեցության տակ և, ինչպես, ներկայացրել են վերջինիս գործընկերները, դատախազը «տառապում է եսամոլությամբ» և իր «ամբիցիոզ բնավորությամբ» բացասաբար է անդրադառնում իր աշխատակիցների և քաղաքացիների վրա:

Այս առիթով, nrnak.com«տնտղել»  է Պետրոս Մարտիրոսյանի  անցյալն ու ներկայացրել  միայն նրա բանակային տարիների կյանքը.դատախազը ծառայել է Ճամբարակ քաղաքի զորամասում (2007-09 թ.թ.) `որպես սանհրահանգիչ` այս կերպով խոսափելով ծառայել զորքի հետ: Ծառայության ժամանակ ունեցել է մի շարք հովանավորներ տարբեր ուժային կառույցներից: Ծառայության վերջին ամիսն անցկացրել է երկրորդ բանակային կորպուսի տարածքում գտնվող Վարդենիսի հոսպիտալում` նորից օգտվելով իր հովանավորյալներից: Զորացրումից ամիսներ անց մի կերպ կարողացել է խցկվել դատախազություն` օգտագործելով իր հոր կապերը, ով նույնպես նախկինում դատախազ է եղել: Կայքին  նաև հաջողվել է զրուցել նրա բանակային ընկերների հետ, որոնցից և ոչ մի մեկը դրականորեն չի արտահայտվել  դատախազի մասին: Նրանք բոլորը նշել են, որ նշանակվելով դատախազ` դադարեցրել է իր ընկերական կապերը բոլոր նախկին ծանոթների հետ, քանզի վերջիններս դատախազին հրաժարվել են դիմել ազգանունով, որն էլ որ մեծապատիվ դատախազին հարիր չէ եղել:

nrnak.com-ը նաև գրել է, որ այսպիսով հրավիրում է  երադաս ղեկավարության ուշադրությունը նշված դատախազի անբարո գործունեությանը և ակնկալում է վերջիններիս խիստ մոտեցումը տվյալ դատախազի վարքագծին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին