▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է շենքի 2-րդ հարկից

Երեկ Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից ասել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել շտապօգնության մեքենայով ծանր վիճակում: Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Բժշկական անձնակազմը ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնություն, ապա հրավիրել սանավիացիայի ուղղաթիռ: Երեխան տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը: 9-ամյա տղայի մոտ արձանագրվել են մի շարք վնասվածքներ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին