▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում բեռնատարի ծանրությունից ասֆալտը բացվել է, մեքենան ընկել է մեջը

 

Այսօր արտակարգ դեպք է պատահել Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Տարոն 4 թաղամասում գերեզմանատան մոտակայքով  անցնող բեռնատարի ծանրությանն ասֆալտը չի դիմացել, մեքենան հայտնվել է փոսում:


ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ է տարածել քաղաքի բնակիչներից մեկը` Վահե Կրոյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին