▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ

Վերջին օրերին Լոռու մարզում սնկի նման աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել ջեռուցման կաթսա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի մանկապարտեզներում նույնպես տեղի են ունեցել գողության դեպքեր, սակայն այդ մասին մանկապարտեզի աշխատակազմից հրաժարվել են հայտնել ոստիկանություն՝ պատճառաբանելով՝ «մեկ ա չեն գտնելու, մեզ էլ գործից կտրելու են, հավայի տանեն-բերեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին