▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում 704 գյուղեր ու թաղամասներ վերանվանվել են իրենց հին անուններով

ermenihaber-ը գրում է. Վանի  քաղաքապետարանը 704 գյուղի ու թաղամասի վերադրաձրել է իրենց հին անունները: Այս մասին գրել է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» հայկական թերթի կայքը:

Տեղանունների վերափոխված անունները կիրառվելու են նաև պաշտոնական գրագրության մեջ: Այս գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ Վանի քաղաքապետարանը թաղապետարաններից պահանջել է վերջերս թաղամսերի կարգավիճակ ստացած գյուղերի հին անունների ցանկը: Գյուղերի նախկին անունները, որոնց մեծամասնությունը հայկական են կամ քրդական, զեկույցի տեսքով ներկայացվել է քաղաքային խորհրդին: Խորհուրդն էլ քվեարկությամբ որոշում է կայացրել վերականգնել զեկույցում ներկայացված 704 գյուղերի ու թաղամասերի հին անունները: 

Հաղորդվում է նաև, որ քաղաքապետարանն արդեն հրահանգ է տվել փոխել նշյալ գյուղերի անունների ցուցատախտակները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին