▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարակված շուրջ 20 զինծառայող կա, 3-ի մոտ բարդացում կա. վտանգավոր չեն. Դավիթ Տոնոյան

«Ունենք և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ, նաև ռիսկային խմբի անձնակազմ ունենք, որը տանն է»:

Այս մասին «Եռաբլուրում» News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում կորոնավիրուսով վարակման դեպքերին:

«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների: Կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասել է Տոնոյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին