«Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում»,- այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:
«Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:
Կարդացեք նաև՝ Դժբախտաբար կան վարակված բուժաշխատողներ՝ 1 բժիշկ, 1 բուժքույր և շտապօգնության վարորդ․ ԱՆ