▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ՝ այդ թվում դատավոր, ինքնամեկուսացված են

ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Վերջինիս խոսքով կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, ով այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ ինքնամեկուսացված են։

«Վարակված աշխատակիցը բարձր իրավագիտակցություն է դրսևորել և մնացել է տանը։ Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, երեկվանից վարակակրի հետ շփված անձինք ինքնամեկուսացվել են և աշխատանքի չեն գալիս»,– ասել է Փոլադյանը։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին