ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է՝ Ջերմուկում: Նա այնտեղ է՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղ ու հացով, ողջույններով, այնուհետ նրան շրջապատեցին Ամուլսարի հանքի դեմ բողոքողները: Վարչապետը խնդրեց քայլել, ընթացքում զրուցել, սակայն նրան շրջապատեցին մի խումբ ջերմուկցի երեխաները, որոնք միաձայն երգում էին «Դուխով» երգը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում մայրաքաղաքում և Ջերմուկում:
Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հանք տանող ճանապարհները օրեր շարունակ փակել էին նաև մայիս ամսին և հունիսի սկզբին:
Կարդացեք նաև` Ամուլսարի պատճառով զբոսաշրջիկներն էլ են պակասել Ջերմուկում