Ես ոչ հեքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր ՀՔԾ–ից դուրս գալուց լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը, ինչպես հայտարարել է Միքայել Մինքսյանը, Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպել է նրան, ասել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, ինչից հետո նրա դեմ քրեական գործերը կկասեցվեն։

«Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ–ոմ հարուցվել է քրական գործ եւ այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն եւ ելնելով այդ հանգամանքից եւ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու եւ չխախտելու նպատակով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,– ասաց Վանեցյանը։
Ինչպե՞ս եղավ, որ ձեր եւ Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետի փոփոխության եւ նոր կառավարություն ունենալու հարցում՝ լրագրողի հարցին Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռեւս հունվար ամսին եւ հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայից, ինչին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։


