▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ժպիտով ու կարոտով հիշեց Արփինե Հովհաննիսյանին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը: Մասնավորապես, կնախատեսվի վերոնշյալ անձանց կարգավիճակը դադարելուց հետո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը և սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները:  Փաթեթրը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի, որի երկար խոսքից հետո Կարեն Կարապետյանը ժպիտով նշեց՝ Տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում....

Կառավարության նիստում քննարկված այլ հարցերից՝ ստորև՝ տեսանյութով.

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին