Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար:
Այս մասին գրում է Այսօր.am-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։
Նիկոլյանն իր արարքը որակում է, իր ձևակերպմամբ, հայ տղամարդու, թասիբով հայի արարք։