▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրգործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։

 

Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։

Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Արմեն Գալստյանը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն»,- գրել է Մելիքյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին