▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․ Սոնա Ռուբենյանի սկեսուրը պնդում է՝ «Այդ պաշտոնյայի կինն է հենց չարաշահում ամուսնու պաշտոնը»

Երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրը՝ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի» ՀԿ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը (լուսանկարում) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Առավոտ․am-ն է գրում ու հիշեցնում, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

«Ես բոլոր թղթերն ունեմ, ամեն ինչ կարող են ստուգել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը, ոչ մի բան: Դրա համար սպասում եմ, որ ապացուցեմ, հետո հերթով ներողություն կխնդրեն, ոչինչ »,- կայքին  ասել ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Մեր զրուցակցի մասին մամուլում եղան տեղեկություններ, որ ինքն ունի հակաիշխանական տրամադրություններ ու նրա դեմ նախաձեռնված այս քրեական վարույթը նաեւ դրանով է պայմանավորված:

Այս առիթով տիկին Ստեփանյանն ասաց. «Դե դա ասեմ՝ ինչու: Դա նպատակով է արվում, ես իշխանությունների դեմ ոչինչ չունեմ, եթե ինչ-որ մի բան ունենամ, ամենավերեւից մինչեւ Ազգային ժողովով, վարչապետի երեխաները բոլորը մարզվում են գեղասահքի դպրոցում ու ամեն օր իմ աչքի առջեւ են երեխաները, բոլորը ճանաչում են: Ես ոչ մեկի կողմը չեմ, ես իմ կողմն եմ: Սա դիտմամբ սարքած բան է, մեր մոտի երկու-երեք ծնողի կողմից, այդ ծնողներից մեկը հենց ինքն է չարաշահում իր ամուսնու պաշտոնը, այդ պաշտոնյայի կինն է հենց իր երկու-երեք ընկերուհիների հետ: Իրեն ձեռք չի տալիս, հիմա կապերը շատացել է, ինչքան սուտ բան կա՝ տարածում է»:

Հարցին՝ կոնկրետ կասեք՝ պաշտոնյայի անունը, տիկին Ստեփանյանն ասաց՝ անունն արդեն ասացի։ Զրուցակիցը չբացառեց, որ իր տեղի վրա աչք ունեն այս գործը սարքողները»,-գրում է սկզբնաղբյուր կայքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին