▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետի խորհրդական Աննան երեքշաբթի նորից գալու ա». սկանդալային ձայնագրություն

Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

Այս մասին գրել է mediaport տելեգրամյան ալիքը եւ կից հրապարակել նաեւ սկանդալային ձայնագրությունը։

«Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որեւէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Նշենք, որ Երեւան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին