▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան, մենք քեզ սիրում ենք».Շարունակվում է ակցիան` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Այսօր Հանրապետության Հրապարակում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի հավաքված քաղաքացիները շարժվել են դեպի  կալանավորվածների համար նախատեսված հոսպիտալ:

Որպեսզի  հոսպիտալի մյուս հիվանդներին  չխանգարեն, հավաքվածները միայն մեկ անգամ բարցրաձայն կանչեցին.«Վարդան, մենք քեզ սիրում ենք», ապա տեղում, դերասանին փոխանցելու համար նամակ գրեցին, որում մասնավորապես ասվում էր, որ հայ ազգը, և ակցիայի մասնակիցները, միշտ դերասանի կողքին են, որ արդարադատությունը չի մահացել, այն կվերականգնվի:

Տեղում որոշվեց շարժվել գլխավոր դատախազություն, քանի որ մասնակից պատանիներից մեկը հիշեցրեց, որ Վարդան Պետրոսյանը պատասխանատվությունից խուսափելու ակնարկ անգամ չի արել, ինչը փաստում է այն մասին, որ նա որևէ կերպ չէր պատրաստվում խոչընդոտել նախաքննության ընթացքը և երկրորդ`  տեղի էր ունեցել   խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտում:

Որոշվեց, որ իրենց բողոքը պետք է ուղղել ՀՀ դատախազությանը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար:

Ակցիայի մասնակիցները «Վարդան, Վարդան» բղավելով  շարժվեցին դեպի ՀՀ դատախազույթուն:

Ակցիային կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Նանե Բագրատունի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին