▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյան. «Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել». Հետք.am

Hetq.am-ի փոխանցմամբ՝ դերասան Վարդան Պետրոսյանն այսօր՝ դատարան տեղափոխելուց առաջ բժշկական կենտրոնի մուտքի մոտ «Հետքի» հետ զրույցում ցավակցություն է հայտնել ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակել.  «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում՝ դռնփակ դատական նիստում,  որոշվել է բավարարել ոստիկանության միջնորդությունը դերսան Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին: Նրան տեղափոխել են դատարան:

Հիշեցնենք, որ այսօր ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ գործով քննիչը մի շարք սխալներ է թույլ տվել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին