▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մի քանի վարկածներ, որոնց մասին լռում են

Մեկնաբանությանս մեջ չեմ փորձում որևէ մեկին պաշտպանել կամ մեղադրել, և թողնում եմ ընթերցողների մեկնաբանությանը: Հայաստանում ովքեր գոնե 1 անգամ երթևեկել են «Նիվա» մակնիշի մեքենայով տեսած կլինեն, որ հայ նիվայի տերերը գրեթե միշտ ձևափոխում են թե ինտերիերը, թե արտաքին տեսքը: Բոլոր  «Նիվաների» հետևի նստարանին կից կա այպես ասած «полка», որի գործարանային արտադրանքը լինելով փափուկ և հեշտ կոտրվող,փոխվում է հայերի կողմից,և տեղադրում են ավելի կարծր նյութերով պատրաստվածները՝ որպեսզի կարողանա դիմանա հետագայում տեղադրված աուդիասարքավորումների դինամիկների ծանրությանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ երիտասարդները մահացել են վզի կոտրվածքներից, ճիշտ այն մասոում որտեղ հենց տեղադրված է վերոնշյալս: Իսկ գործարանային վիճակում գտնվողը հարվածից կամ պիտի ճկվեր կամ կոտրվեր: 
Երկրորդ, ինքս լինելով Եղվարդի բնակիչ,ամեն օր երթևեկում եմ այդ ճանապարհով: Այնտեղ, որտեղ եղել է վթարը, չկա ոչ մի լուսավորություն, չկա ճանապարհի վրա ոչ մի գծանշում, իսկ բոլոր վարորդները գիտեն, թե ճանապարհային սպիտակ գծանիշերը ինչ կարևոր դեր են խաղում ցածր տեսանելիության պայմաններում մեքենա վարելիս՝ լինի անձրև թե մառախուղ: Նիվայի վարորդը վերոնշյալ նշագծումների չլինելու պատճառով չի նկատել դեպի աջ գնացող ճանապարհը, որի պատճառով մեքենան կայանել է ճամփեզրին՝ խաչմերուկից 1 մետր առաջ, գուցե և փորձել է մեքենան հետ վարել մտնել խաչմերուկը, որն արդեն էական չէ: Անցնենք Վարդան Պետրոսյանի մեքենային: Բոլոր վարորդներս էլ գիտենք, երբ վատ տեսանելի պայմաններում մեքենա վարելիս հանդիպակած ճանապարհով եկող մեքենայի լուսարձակների պատճառով,գծանշումների չլինելու դեպքում գրեթե ոչինչ չես տեսնում դիմացդ, նամանավանդ, եթե դիմացիդ մեքենայի վարորդը լուսարձակները հեռահարից չի փոխում մոտակայի: Մի խոսքով ոչ մեկս երաշխավորված չենք, որ կարող ենք հայտնվել նման իրավիճակներում:
Հ.Գ Կցանկանայի ճանապարհին կարմիր նշագծեր անողներին խնդրանքով հիշեցնել,որ չմոռանան գոնե մի քիչ էլ սպիտակ գույնով նշագծումներ անել,կարմիրը ձեր գրպանի համար,սպիտակը՝ մեր կյանքի ու անվտանգության:

Հարություն Մնացականյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին