▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին քննիչը խոշտանգե՞լ է

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին:  

Խոսքը նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելու մասին է:  

Փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում նշում է, որ քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը և նրան ստիպողաբար տարել  է դատական նիստի:   

«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները` առ այն, որ Վ.Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Վ.Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է փաստաբանի դիմումում:  

Դիմումն` ստորև.

 

Հիշեցնենք, որ Վ.Պետրոսյանի փաստաբանը երեկ նշել էր, որ իր պաշտպանյալը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի` ելնելով առողջական վիճակից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին