ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
«Վարդան Ղուկասյանի կալանավորումը՝ դավաճանության սկիզբ
Ժողովուրդ, բացե՛ք աչքերդ։ Բացե՛ք, որովհետև մեր հայրենիքը կրկին կանգնած է դավաճանության շեմին։ Նրանք փակեցին Վարդան Ղուկասյանին, բայց իրականում նրանց թիրախը դու ես, քո երեխան է, քո ընտանիքն է, քո հայրենիքն է։
Նրանք ուզում էին ազատվել նրանից, որովհետև Վարդանը խանգարում էր իրենց սև գործերին։ Նրան մեկուսացրին, որպեսզի ոչ ոք չլինի, որ համարձակվի կանգնել իրենց դեմ, որ կազմակերպի ժողովրդին, որ բարձրացնի ազգը պայքարի։
Հարց տվեք ձեզ՝ եթե Վարդան Ղուկասյանը դրսում լիներ, կկարողանայի՞ն այսպես բացահայտ գործել։ Կկարողանայի՞ն հանգիստ ծրագրել այս դավաճանությունը, կկարողանայի՞ն մեր հողերը հանձնելու ծրագրերը կյանքի կոչել։ Ո՛չ։ Այդ պատճառով էլ նրան փակեցին, նրա ձայնը լռեցրին, որ մենք բոլորս մնանք մենակ, առանց առաջնորդի, առանց պաշտպանության։
Իսկ ընդդիմադիրնե՞րը։ Որտե՞ղ են բոլոր նրանք, որ տարիներ շարունակ խոսում էին ազգի, հայրենիքի, ժողովրդի մասին։ Որտե՞ղ են հիմա, երբ մեզ սպառնում է կործանումը։ Ոչ մի տեղ։ Որովհետև այս ամենը նախապես ծրագրված էր։
Նախ փակեցին Վարդանին։
Հետո սկսեցին հող հանձնելու գործընթացը։
Հետո բերելու են 300,000 ադրբեջանցիների։
Հետո քեզ ու քո երեխային դարձնելու են օտար քո սեփական հողում։
Եվ եթե այսօր չպայքարենք, վաղը արդեն ուշ կլինի։
Այսօր է վճռվում մեր ապագան։ Կանգնե՞նք ու պայքարե՞նք, թե՞ թողնենք, որ մեզ թաղեն մեր լռության մեջ։
Ժողովուրդ, այս երկիրը մերն է։ Այս հողը մերն է։ Մեր պապերը արյուն են թափել, որ մենք այս հողում ապրենք։ Հիմա մեզանից են ուզում խլել այն։ Եվ մենք պե՛տք է ընտրություն կատարենք՝ կպայքարե՞նք, թե՞ կլռենք ու կկորցնենք մեր երկիրը։
Դուրս եկե՛ք, կանգնե՛ք, պայքարե՛ք։
Սա մեր վերջին հնարավորությունն է։ Հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ապագայի»։