Հարգելի վարորդներ ջան, Էս ի՞նչ ենք դառել, բա մենք մի 2-3 տարի առաջ սե՞նց էինք: Իրար զիջում էինք, ճանապարհ տալիս մեկմեկու: Առաջ բավական էր մեկը թարթիչ միացնի, իսկույն կողքի շարքի վարորդները ճանապարհ էին տալիս, որ շարքից շարք անցնի, բայց հիմա դառել ենք ահավոր իրար չզիջող, սկսել ենք ահավոր ագրեսիվ վարել: Պետք չի տենց: Սխալ ա: Դրա համար էլ այսքան շատ վթարներ ունենք: Երթևեկության մեջ զիջողը երբեք չի տուժում, դեռ ավելին, զիջել կարող է միայն ուժեղ մարդը: Դրանով ոչ միայն ցույց կտանք մեր հարգանքը դիմացինի հանդեպ, այլ կստանանք կրկնապատիկ անգամ ավել հարգանք: Սա այն հարցն է, որ կախված չի ո՛չ կառավարությունից, ո՛չ օլիգարխներից և ո՛չ էլ պետությունից: Սա միայն մեզնից կախված: Եկեք գոնե այն, ինչ ամբողջովին մեզնից է կախված, ճիշտ անենք, թե չէ ուրիշներին մեղադրել բոլորն էլ կարան:
Վարորդներ ջան, այս ի՞նչ ենք դարձել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet