Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանի և Թորոս Թորոսյանի կալանքները:
Վարուժան Ավետիսյանը և Թորոս Թորոսյանը մեղադրվում են պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու հոդվածներով։
«Սասնա ծռերի» պաշտպանները անհիմն են համարում նախաքննական մարմնի այս դիրքորոշումը։