▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը մասնակցեց աշխարհահռչակ «Կոսմոպրոֆ» ընկերության էքսպոյին ու վերադարձավ՝ հայ աղջիկներին էլ ավելի նորարար մեթոդներով և տեխնիկայով գեղեցկացնելու

Նախորդ շաբաթ Իտալիայի Բոլոնիա քաղաքում տեղի ունեցավ աշխարհահռչակ «Կոսմոպրոֆ» ընկերության էքսպոն, որը հնարավորություն էր տալիս աշխարհի տարբեր երկրներից գեղեցկության ոլորտի մասնագետներին գալ և ծանոթանալ, իմանալ իրենց ոլորտի վերջին նորություններն ու նորարությունները:

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի ոճաբան, վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ մեկնում է արտերկիր,մասնակցում նմանատիպ դասընթացների,վերապատրաստվում և նոր գիտելիքներ ձեռքբերում:

/filemanager/uploads/2023/04/week-1/lianna_hovhannisyan.jpg

Նա այս անգամ ևս մեկնել է Իտալիա և մասնակցել այս միջազգային կարևոր էքսպոյին, որտեղ աշխարհահռչակ 18 պրոֆեսիոնալ ​​թիմեր եկել էին ներկայացնելու 2023 թվականի վարսահարդարման նոր տենդենցները, կտրվածքային նոր տեխնիկաները, կիսվելու ավանգարդ գունային առաջարկներով ու փորձով, և որ ամենակարևորն է` այս ամենը գրավիչ և տպավորիչ մատուցմամբ:

Լիանան վերադարձել է մեծ տպավորություններով և ոգևորությամբ`վերջին տենդենցներով կիսվելու և հայ աղջիկներին էլ ավելի նորարար մեթոդներով, տեխնիկայով գեղեցկացնելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին