Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական հեռուստաընկերության հարցը, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետն անպատասխան էր թողել, իսկ Ադրբեջանի նախագահն արձագանքել էր՝ բութ մատը վերև պարզելով։ Դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է․ «Վատ է, որ պարոն Փաշինյանը Ալիևին հասցրել է մի մարզավիճակի, որ նա տարբեր մատներ է բարձրացնում ՀՀ հասցեին։ Բուն բովանդակային առումով վաղ է խոսել, լինեն նյութերը, կմեկնաբանեմ կամ հոդված կգրեմ»։ Դիտեք նաև՝ |
«Վատ է, որ Փաշինյանը Ալիևին հասցրել է մի մարզավիճակի, որ նա տարբեր մատներ է բարձրացնում»․ Աշոտյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet