▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը անակնկալ է սպասվում. Գաբրիել Բալայան

Հաշվի առնելով ստեղծված պայմանները, եւ ելնելով վարակը չտարածելու պահանջներից՝ վաղը փակ է լինելու «Եռաբլուրը» եւ «Հաղթանակ» զբոսայգին։ Բացառապես արարողակարգային միջոցառումներ են լինելու։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Ժամը 10։30-ից մինչեւ 11։00-ն տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը «Հաղթանակ» զբոսայգի՝ «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի մոտ։ Դրանից հետո մենք կազմակերպել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների այց «Մայր Հայաստան» հուշակոթող՝ մեծարելու նրանց, քանի որ առաջին հերթին այդ օրվա խորհուրդը վերաբերում է իրենց։ Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում, այն չեմ կարող հիմա բացահայտել, քանի որ պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը մեր ազգաբնակչությանը»,- ասաց Բալայանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին