▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ընթացքում հայտարարել է, որ վաղը հայտարարություն կլինի որոշիչ հանրահավաքի մասին։

«Թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - նշեց Մինասյանը։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին եւս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին