Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ «Քանի՞ կոպեկ արժի՝ վախեցած մտնելը, սպասում է՝ ծնողները գնան, նոր գա։ Չե՛նք գնալու»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի հայրը։ Հարցին՝ բախումներ կլինե՞ն, նշել է․ «Թող իրենք մտածեն։ Ո՞նց եք կարծում՝ 4 տարի նկար պաչողի համար բախումն էակա՞ն է»։
***
«Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ ինքը ծնվել է»,- ասել է զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը։
Վիգեն Ազատյանը իր խոսքում նաև շեշտել է․
«Հայաստանը երբևիցե չի ունեցել նման վախկոտ, թրքասեր ղեկավար»։
Դիտեք նաև՝
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել, սակայն նա դեռ չի այցելել այնտեղ:
Նյուզ․am-ի թղթակիցը հայտնում է, որ զոհված զինծառայողների ծնողերը նախորդ գիշերվանից Եռաբլուրում են՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքն այնտեղ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական վերնախավի հետ սովորաբար վաղ առավոտյան էր այցելում Եռաբլուր: