▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցեք՝ ցավոտ է լինելու… Նորայր Եղյանը՝ իր և Բորիսենկոյի հասցեին հնչած վիրավորանքների մասին

Նորայր Եղյանն ու Ելենա Բորիսենկոն այս օրերին համատեղ նկարահանվում են հեռուստասերիալներից մեկում։ Այս անգամ նրանց կերպարները բացասական են, ինչն էլ քննարկումների տեղիք է տվել և մեծ արձագանք է առաջացրել։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Բանն այն է, որ հասարակության որոշ մասը , դեռ չի տարբերում կերպարը` իրական կյանքից, այս դեպքում` նրանք նույնացրել են դերասաններին և նրանց կերտած կերպարը:

Դերասանների հասցեին այնքան շատ են վատ մեկնաբանությունները, որ Նորայրը որոշել է դրանց անդրադառնալ իր ինստագրամյան էջում: «Քանի դեռ շատերը դուրս են թափում իրենց մաղձը ու վիրավորում են ոչ միայն կերպարները, այլ նաև մեզ, մենք աշխատում ենք ու հաճույք ենք ստանում մեր արած գործից»,- գրել է Նորայրը:

«Մի քիչ էլ լցվի իմ անսահման համբերության բաժակը, խայտառակ ցավոտ պատասխան կտած»,-հավելել է նա:

Հավելենք, որ դերասանը հորդորել է հավաքվել և նաև վախենալ ցավոտ պատասխանից»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին