▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենալու է լինել դավաճանների շրջապատում. Գայա Արզումանյան

Երգչուհի Գայա Արզումանյանը հատկապես այս օրերին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Նա հաճախ է հրապարակումներ անում Արցախի վերաբերյալ: Երգչուհին իր կարոտն ու ցավն է մշտապես հայտնում`ստեղծված իրավիճակի մասին:

Այս անգամ Գայան հրապարակում է արել, որը պատճառ է հանդիսացել մտածելու, որ Գայայի կյանքում ամեն բան հարթ չէ: Երգչուհին, մասնավորապես, տարածել է լուսանկար, որտեղ գրված է հետևյալը.

«Լինել միայնակ`վախենալու չէ: Վախենալու է լինել դավաճանների շրջապատում»:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․  «Նշենք, որ Գայա Արզումանյանը հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկն է:

Չնայած իր կիսամերկ կերպարներին՝ երգչուհին բոլոր հարցազրույցներում նշում է, որ ինքը ստեղծել է բեմական կերպար, իրական կյանքում ինքն այլ է:

Գայան վստահեցնում է, որ ավանդապաշտ ընտանիքից է, ավելին՝ իրեն շատ խիստ են մեծացրել:

Գայան նաև բացառում է առանց ամուսնության մայրանալը: Ըստ երգչուհու՝ գուցե դա շատերի համար է լավ տարբերակ է, որևէ մեկին ինքը չի քննադատում, սակայն նման քայլի չի կարող գնալ:

Գայայի խոսքով՝ իր ընտանիքի անդամները ըմբռնումով են մոտենում իր կերպարին:

Ժամանակին Գայայի անվան հետ կապված ամենամեծ սկանդալը վերաբերում էր նրա կուսությանը:

Երգչուհին բոլոր հարցազրույցներում անկեղծանում էր, որ նախքան ամուսնանալը չի պատրաստվում զրկվել կուսությունից:

Երբ Գայան 34 տարեկան էր, նա վստահեցնում էր, որ իր կյանքում այդ առումով ոչինչ չի փոխվել»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին