Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Ո՞ւմ է պետք հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետական բյուջեի մեծ փողերով պահվող հանրային կոչված հեռուստաընկերությունը, որը իշխանական կայֆերն է սպասարկում։ Դա նույնն է, որ մեկը հաճույքներ վայելի սաունայում, որի վճարը ուրիշները վճարեն։
Վաղուց կուշտ ենք հանրային կոչվածի եթերում Նիկոլ Փաշինյանի սարքովի հարցազրույցներից։ Մենաշնորհների դեմ և հավասար մրցակցության օգտին ճամարտակող իշխանությունը հանրայինին պետբյուջեից մեծ գումարներ վճարելով, և այդ հեռուստաընկերությանը վճարովի գովազդային ծառայություններ մատուցելը թույլատրելով, ֆինանսական առումով անհավասար մրցակցություն է ստեղծում, արհեստականորեն հանրայինին առաջ մղելով»։