▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից ուժի մեջ կմտնի վարչական համաներման մասին օրենքը

Քաղաքացիների կողմից լրացուցիչդիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա. տեղեկություն վարչականհամաներման մասին

 

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից:  Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կկարճվեն, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (harkadir.am):   

       Տեղեկացնում ենք, որ քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

 

 

 

        Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին