▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից վարչապետը կընդունի ձեզ. Նաիրի Սարգսյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողներին

Այսօր վարչապետի մոտ անհետ կորած զինծառայողների հարցով ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել։

 «Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով, բոլոր ծնողներին պատասխան կտրվի՝ իրենց երեխաները որտեղ են, այս պահին ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել։ Ժամկետների և սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ գտնեն», - պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած ծնողներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ վարչապետը հանձնարարել է կազմակերպել իր և զինծառայողների ծնողների հանդիպումը։

Նաիրի Սարգսյանը ծնողներին ասաց, որ կցուցակագրի, հեռախոսահամարներ կվերցնի, որպեսզի հենց այս շաբաթ վարչապետի հետ հանդիպումները սկսվեն։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները տարբեր ակցիաներ են կազմակերպում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման պահանջով։

 Տեսանյութը՝ Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին