▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների առևանգել են». Իշխան Սաղաթելյան

«Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների առևանգել են». Իշխան Սաղաթելյան

Ինչպես հայտնի է, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների գրասենյակներում:

Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասուլիսում նշեց. «Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել, որոնց արդյունքում քննչական մարմինները հարուցում են քրեական գործ։ Այսօր առավոտվանից սկսած` խուզարկություններ են Վայքի և Եղեգնաձորի դաշնակցության գրասենյակում։

Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների ձերբակալել են։

Կարող եմ ասել՝ առևանգված են, քանի որ մարդկանց առևանգել են․ գտնվելու վայրը մեծ դժվարությամբ են կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ։ Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն։ Չեն տրամադրում տեղեկություններ, թե մեր առևանգված ընկերները որ բաժնում կամ քննչականում են»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին պատգամավորները գտնվում են Վայոց ձորի մարզում, որոնք փորձում են ձերբակալվածների տեղերը ճշտել։

***

ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ այսօր իրականացվել են՝ իշխանական «Սիվիկ» լրատվականի տարածած տեսանյութի առնչությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան
Սերգեյ Հարությունյանը․ «Մարդկանց ճնշում են, մեկուսացնում են, տասնյակ անձանց ձերբակալում են, կալանավորում են, մյուսների մոտ՝ վախ առաջացնում և ժողովրդի մոտ տպավորություն են ստեղծում՝ ՀՅԴ արատավորման»,- ասել է Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին