Կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգի նախագծում է Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակելու հարցը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշվում է նախագծում:
Նշենք, որ Սարհատ Պետրոսյանը նախկին վարչապետ, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է՝ կրտսեր դստեր ամուսինը:
Կարդացեք նաև՝ Բիզնեսը քըխ չէ, բայց այն չպետք է հոշոտի քաղաքը. Սարհատ Պետրոսյան


