▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի վերաբերյալ

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Հայրենիքի փրկության շարժման» մամուլի խոսնակ Անի Գասպարյանը` անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին:

«Համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։

Դրանցից մեկն էլ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելու և այլ ենթատեքստով ներկայացնելու խղճուկ փորձերն են։

Ի՞նչ համատեքստում է հնչել խոսքը։

2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկման էր դրվել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդ ժամանակ հասարակության շրջանում ակտիվ քննարկումների կիզակետում էր։

Նիստին ներկա էին նաև պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկումը բավականին թեժ էր, եւ Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։

Հետեւաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին