▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեցերորդ զգայարան»` կռապաշտություն, սատանայապաշտություն...

Չգիտեմ էլ որտեղից սկսեմ...մտնում եմ ֆեյսբուք, թերթում նորություններիս էջը և մի քանի գրառման հանդիպում տարբեր կայքերում.
«Վեցերորդ զգայարան», բացահայտի՛ր ավելին, թերթում եմ նորից ,նման մի բովանդակության բան հանդիպում, վերջապես որոշում եմ հասկանալ լավ սա ի՞ նչ է, միացնում եմ ու սկսում նայել (բավականին ծիծաղեցի ասեմ ձեզ), բայց ցավս այն է, որ մարդիկ նեղ, դժվար կացության մեջ ընկնելով հիշելու են, որ X շոուբիզնեսյան «աստղը» գնացել էր այդ հաղորդմանը, սկզբում չէր հավատում՝ եկել էր ստուգելու նպատակով, բայց վերջում շոկի մեջ էր ընկել, քանի որ 100%անոց ճշմարտություն իր անցյալից, ներկայից ու զգուշացումներ ստացավ ապագայի համար։ Դե հայ առաքելական եկեղեցի դու ամբողջ օրը քարոզի, որ դրանք չարից են, որ սաատնայկան բաներ են, կռապաշտություն։ Այսօրվա մեր հեռուսաընկերությունները չեն մտածում ինչ սերունդ ենք կրթում մենք, միայն եթեր լցնեն ու բարձր դիտողականություն ապահովեն, հեչ էլ թե վաղը չենք ունենան կռապաշտ, սատանայապաշտ, հոգևորից հեռու սերունդ, որ կվազեն եսիմ որ գյուղի վախ չավող Սիրուշի մոտ, որ իրենց զավակին օգնի, այլ ոչ թե եկեղեցի, որ քահանան կարգ անի։ Մենք ենք մեղավոր՝ հեռուստադիտողներս, այ որ պահանջեինք մեզ աղբ չէին հրամցնի։

Սոսե Աղաբեկյան Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին