▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Բրեժնևան բարեգործության նպատակով վաճառողուհի է աշխատել հագուստի խանութում

Heat.ru-ն գրում է, որ արդեն 7 տարի է, ինչ հայտնի երգչուհի և դերասանուհի Վերա Բրեժնևան զբաղվում է բարեգործությամբ՝ օգնելով Ուկրաինայի օնկոհեմատոլոգիական կլինիկաների մանկական բաժանմունքներին, որպեսզի վերջիններս կարողանան գնել երեխաների բուժման համար խիստ անհրաժեշտ թանկարժեք սարքավորումներ: Սեփական միջոցներից բացի, որոնք երգչուհին պարբերաբար փոխանցում է իր կողմից ստեղծված «Հույսի Ճառագայթ» հիմնադրամին, նա նաև փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ բոլոր հնարավոր ակցիաներին, որպեսզի լրացուցիչ ուշադրություն և միջոցներ ստեղծի օնկոհիվանդ երեխաների օգնության հարցերին: Այդ նպատակի համար Բրեժնևան համաձայնել է «Vogue Fashion Night Out» շրջանակներում մի քանի ժամով որպես վաճառողուհի աշխատել «Herve leger» բուտիկի էլիտար հագուստների գիշերային վաճառքին,  քանի որ կազմակերպիչները խոստացել էին, որ վաճառված իրերի 60%-ը կփոխանցեն երգչուհու հիմնադրամին:  Կազմակերպիչների կողմից գիշերային վաճառքի վերաբերյալ առաջարկությունը Վերային եղել էր դեռևս մայիս ամսին:  Վերան երկար չմտածեց: Ըստ նրա՝ «մեզ համար ծանր այս ժամանակաշրջանում նման կարգի նախաձեռնությունները շատ հազվադեպ են»:

 

Ռուսաստանի ամենաոճային կանանցից մեկին հոգատար վաճառողուհու դերում հայտնվելը շատ հեշտ և արագ ստացվեց: «Սերը մեծ քաղաքում» տրիլոգիայի աստղն անձամբ էր օգնում աղջիկներին տեսականու ընտրություն կատարել, նա նստել էր հանդերձարանների կողքին և փորձառու հայացքով գնահատում էր, թե ում առավել ինչ և որ չափսն է սազում: Ինչպես հետո պարզվել է, մի քանի ժամվա աշխատանքի ընթացքում Վերային հաջողվել է վաճառել զգեստների 7 հավաքածու:  

Գոհ էր նաև բուտիկի ղեկավարությունը և այն էլ ինչպես: Բրեժնևայի ներկայությունը խանութ էր բերել լրացուցիչ գնորդների: Վերան ոչ ոքի չէր մերժում լուսանկարվելու համար, որի արդյունքում դերասանուհու մոտ արագորեն իսկական հերթ գոյացավ: Ամենաառաջինը թողնում էին այն գնորդներին, ովքեր արդեն վճարել էին գնված հագուստի համար: Երգչուհին վստահ է, որ վաճառքից ստացված չափաբաժինը զգալի գումար կլինի իր հիմնադրամի համար:

- Ձեռք բերել գեղեցիկ զգեստ և միաժամանակ օգնել երեխաներին, սա մեզ հնարավոր դարձավ իրականացնել սեպտեմբերի 4-ին, - պատմում է Վերա Բրեժնևան: -Իմ մասնակցության նպատակն էր այդ երեկո վաճառքի շահույթի 60%-ը փոխանցել իմ անձնական «Հույսի Ճառագայթ» հիմնադրամին: Ես աշխատում էի, որպեսզի այդ գիշեր խանութ եկած բոլոր աղջիկները շրջապատված լինեին իմ հոգատարությամբ: Եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ էր իմ խորհուրդը գույնի կամ ձևի ընտրության հարցում, դա ես անում էի մեծ բավականությամբ: 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին