▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով. Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել

 

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով:
Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում:
Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի մասն արդեն հարկադրված տարհանվել է Կարմիր խաչի կողմից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին