▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով բողոքը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

/filemanager/uploads/Qocharyan-Pashinyan.jpg

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։ 

Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հունիսի 24–ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին