▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջ դնել հայհոյախոսությանը». Փաշինյանի առաջարկը՝ բոլոր քաղաքական ուժերին

 

Հանրապետության հրապարակում, ՔՊ-ի հրավիրած հետընտրական հանրահավաքի  ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քարոզարշավի ընթացքում բազմիցս հնչած կոշտ հռետորաբանությանը: «Մենք հեղափոխությունից հետո արդեն 2-րդ անգամ իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային և տեղացի բոլոր դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական: Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք: Այո, այս ընտրությունների քարոզչության ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Հիմա չեմ ուզում քննենք՝ ով սկսեց, ով շարունակեց: Հիմա ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին: Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր իրավիճակ, որի առաջին հանգրվանը հետևյան է: Ես առաջարկում եմ սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև ՀՀ և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, որը մենք պետք է սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ: Ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորվածությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին