▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ տանք ԲՈՒԴիզմին

Եկեք  «ծուռ նստենք դուզը խոսանք էլի». ուղղակի աբսուրդի աստիճանի հասնող ամոթ էր մեր երկրում ծավալվում են խոսակցություններ ամանորյա ճոխության մրցավազքի մասին, պաշտանմունքային դարձած «խոզի բուդ» արդեն ոչ թե ուտեստի, այլ արմատացած երևույթի մասին, Նոր տարին նշելու համար վարկ ու տոկոսների մասին, էլ չեմ ասում, որ ինչքան էլ մենք այստեղ մեզ կոտորենք ու հորդորենք ամեն ինչ մինիմալի սահմաներում անել, մեկ է անելու են «հարևան-բարեկամից գոնե մի անանասով լավ» լավ սկզբունքով ու տոնական օրերին «Շտապ օգնության» կանչերը կտրուկ շատանալու են: Տնային տնտեսուհիների մոտ դա առաջանում է գերլարվածությունից, հաստափոր ձյաձերի մոտ ուտելիքը խմիչքն ու չարազը իրար խառնելուց ու ամեն տուն գնալիս որպես պարտք մի քանի բաժակ սատկացնելուց:

Նոր տարին պիտի լինի ուրախության տոն, ոչ թե ուտելու ու հոգնելու, սատկելու, ջնջխվելու: Նոր տարուն պատրաստվելիս պիտի մարդիկ իրար նվերներ գնեն, լավ բարեմաղթանքներ մտածեն, ավարտեն կիսատ-պռատ գործերը, ժպիտ տան ու առնեն, զբոսնեն, վայելեն արձակուրդը, ոչ թե դեպրեսիայի մեջ ընկնեն: Չեք զգացե՞լ, որ լավ կուշտ հաց ես ուտում ու բան չես ունենում անելու, ակամա տրամադրությունդ ընկնում 
այս տարի, որ ընդհանրապես, Նոր տարին պիտի լինի մինիմալի սահմաններում, համ դժվար է, համ էլ պետք չի մի քանի օր մարդկանց զարմացնելու համար օլիգարխների քսակը մեծացնենք:

Իրար սիրեք, հարգեք, լավ բաներ շռայլեք ու այդ պահից սկսած արդեն Նոր տարի կլինի, անգամ ամառը: Այն պակաս մի գդալ սերը ամեն օր Նոր տարի կդարձնի, եթե իրար տանք:

Գագիկ Մամուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին