Փաստորեն, Պուտինին փնտրում են՝ հայերը, ուկրաինացիները, եվրոպացիները, ամերիկացիները, բայց ոչ ռուսները՝ մի քանի բացառությունները հանած: Ու հենց այդ բացառությունների շնորհիվ նրա հանրային աջակցությունը նախորդ տարվա 85 տոկոսի փոխարեն հասել է 88-ի: Երևի ինքն էլ գիտի դրա մասին: Դրա համար երկարացնում է ասպարեզում հայտնվելու պահը, ինչքան երկարի՝ այնքան կբարձրանա: Սա իհարկե յուրահատուկ նվեր է իրեն՝ կամա թե ակամա չսիրողների կողմից:
Գոնե՞ հասկանում եք, որ նրա իշխանությունը հենց այդ աջակցության շնորհիվ կա և հետո երբ դուրս գա՝ ժամերով խոսի, նույն հարցերին նույն պատասխանը տա, ի՞նչ եք անելու: Վերջապես ձեր դարդով ապրեք, Պուտինը չկա, Պուտինը իսլամ է ընդունել... Հետո համբերություն լինի, ընկնես բոլոր նման տիպի լուրերի հեղինակների ու կանխակալ տարածողների հետևից ու պատասխան պահանջես, արագ բոլորը հալածյալի կարգավիճակ են ուզելու և նույնիսկ բողոքելու են թե ազատ խոսքը ճնշվում է: Ի գիտություն. ձեր սիրած եվրոպաներում նման դեպքերի համար օրենսդրությունը ավելի խիստ է: Կարծես, որ Պուտինը չլինի՝ իրենց երկրում լրիվ տեղն է ընկնելու կամ որ Պուտինը չլինի, ուրիշ Պուտին չի լինելու: Հավատացեք՝ լինելու է գուցե՞ ավելի վատը: Տնաշեններ...