▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու»

 

«Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ Վաշինգթոնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որ քննարկում տեղի ունենա ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի և ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին