▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց արդեն երրորդ անգամ. Վալերիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում է

«Փաստինֆո»-ն գրում է. Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած Վերնիսաժի գործով դատական երկրորդ նիստը ևս հետաձգվեց` այս անգամ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի և նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանի բացակայության հիմքով:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը դատարանին տեղյակ է պահել, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Հիշեցնենք՝ այս գործով արդեն 3-րդ դատական նիստը հետաձգվում է՝ դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայության պատճառով:

Դատական նախորդ նիստը ևս հետաձգվել էր վալերի Հովհաննիսյանի բացակայության պատճառով: ՔԿՀ-ից դատարանին տեղյակ էին պահել, որ Վալերիկ Հովհաննիսյանն այս պահին ունի բարձր զարկերակային ճնշում և չի կարող ներկայանալ դատարան:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած Վերնիսաժի գործով դատական երկրորդ նիստը ևս հետաձգվեց` այս անգամ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի և նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանի բացակայության հիմքով:
Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը դատարանին տեղյակ է պահել, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Հիշեցնենք՝ այս գործով արդեն 3-րդ դատական նիստը հետաձգվում է՝ դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայության պատճառով:
Դատական նախորդ նիստը ևս հետաձգվել էր վալերի Հովհաննիսյանի բացակայության պատճառով: ՔԿՀ-ից դատարանին տեղյակ էին պահել, որ Վալերիկ Հովհաննիսյանն այս պահին ունի բարձր զարկերակային ճնշում և չի կարող ներկայանալ դատարան:
Հիշեցնենք՝ դատավարության դեռևս առաջին օրը Վալերիկ Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը մեկնարկեց շուրջ 1 ժամ ուշացումով: Իսկ նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանը հանդես էր եկել դատական նիստը հետաձգելու առաջարկով` Վալերիկ Հովհաննիսյանի վիրահատությունը կազմակերպելու նպատակով: Բայց դատարանը մերժել էր փաստաբանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ նիստի հետաձգման որոշումն արդեն կայացվել է` տուժողների բացակայության հիմքով:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:
- See more at: http://pastinfo.am/hy/node/57815#sthash.bUo4yyyK.dpuf
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին