▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի միջադեպի տուժածներից 3-ի վիճակը ծանր է pastinfo.am

pastinfo.am-ը գրում է, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 5 անձանցից 3-ի վիճակը ծանր կայուն է: Այդ մասին  տեղեկացրել են Համալսարանական կլինիկայի թիվ 1 հիվանդանոցից:  

Մասնավորապես՝ 30-ամյա Նորայր Հարությունյանն ստացել է ձախ ազդրի միջնային մակերեսի փափուկ հյուսվածքների թափանցող հրազենային վնասվածք, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը՝ ձախ աճուկային շրջանի հրազենային թափանցող վնասվածք, իսկ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանն ստացել է որովայնի հրազենային թափանցող միջանցիկ՝  կույր աղու վիրավորում: Նրանք երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:  

Իսկ 64-ամյա Ալբինա Բադալյանը, ով ստացել է ձախ սրունքի փոքր ոլոքի հրազենային վնասվածք և 72-ամյա Մնացական Սուքիասյանը, ով ունի աջ սրունքի բազմաբեկոր կոտրվածք, այսօր տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Այս երկու քաղաքացիները, ի տարբերություն մյուսների, բավարար վիճակում են գտնվում:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին