▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեթթինգավախը» պատել է բոլորին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր գործընկերներիս հետ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էինք: Կիսաբաց ռեժիմի գաղութ է և պայմանները, բնականաբար, շատ ավելի տանելի են: Պետին դատապարտյալները հարգում են ու դա կարևոր էր: 
Սակայն, յուրաքանչյուր երրորդ դատապարտյալի բողոքը կրկին վաղակետ ազատ արձակման հանձնաժողովից է, որը հատկապես վերջին շրջանում «կոնվեերային» սիստեմով մերժում է վաղակետ ազատ արձակման դիմումները: Համակարգից մեկը անկեղծացավ ու ասաց` վախենում են դրական եզրակացություն տալ, որ հանկարծ չմեղադրվեն կոռուպցիոն գործարքների մեջ: 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վեթթինգավախը» պատել է բոլորին, ինչից, փաստորեն, տուժում է արդարադատությունը: Սա ոչ միայն լուրջ չէ, այլև ոչ մի կապ չունի իրական արդարադատության հետ: Լրջանալ է պետք, այլապես` դատաիրավական համակարգը կարող է վերածվել վախեցած մարդկանց «կլուբի», որտեղից արդարություն սպասելը նմանվելու է Գոդոյին սպասելիս, ով, ինչպես արդեն հասկացել ենք, երբեք չի գալու: 

Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամ դաապարտյալներից` բացի բազմաթիվ թզբեհներից ու «վասմիկանեչնիկներից», հրաշալի գիրք նվեր ստացա. Բորիս Պորիգինի` «Սոցիալական հոգեբանությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին